Մեզոմեր էֆեկտ
Մեզոմեր էֆեկտ կամ զուգորդման էֆեկտ, էլեկտրոնային խտության վերաբաշխումը զուգորդված համակարգում՝ համակարգին մասնակից տեղակալիչի ազդեցության տակ։
Որպեսզի տեղակալիչը մասնակցի զուգորդմանը, նա պետք է ունենա կամ կրկնակի կապ (π, π զուգորդում), կամ չբաշխված էլեկտրոնային զույգ կրող հետերոատոմ (p, π-զուգորդում)։M- էֆեկտը հաղորդվում (տարածվում) է համակարգով հավասարաչափ, առանց մարելու։ Զուգորդված համակարգի էլեկտրոնային խտությունը նվազեցնող տեղակալիչները դրսևորում են բացասական մեզոմեր էֆեկտ (-M)։ Զուգորդված համակարգի էլեկտրոնային խտությունը հարստացնող (դեպի համակարգ մղող) տեղակալիչները ցուցաբերում են դրական մեզոմեր էֆեկտ (+M)։ Այդ խմբին են պատկանում հետերոատոմները կամ հետերոատոմ պարունակող ֆունկցիոնալ խմբերը (ամինախումբ, հիդրօքսիլ խումբ և այլն)։ Այն դեպքերում, երբ զուգորդված համակարգի (բաց կամ փակ) կազմի մեջ է մտնում կրկնակի կապ պարունակող տեղակալիչ, դրսևորվում են -M էֆեկտ։ Առավել հաճախ այդ դերում հանդես են գալիս կարբոնիլ և կարբօքսիլ խմբերը։ Նրանք համակարգ են ներդնում էլեկտրաբացասական թթվածնի ատոմ, որը և ձգում է իր կողմը ամբողջ համակարգի էլեկտրոնային խտությունը[1]։
Նման ազդեցություն ունեն վինիլային բնույթի ռադիկալները։ Այդպիսի խմբերում ցուցաբերում են -M։ Եթե տեղակալիչը զուգորդված համակարգին մասնակցում է իր չբաշխված էլեկտրոնային զույգով, ապա ստեղծվում է π-ավելցուկային համակարգ՝ հետերոատոմի երկու էլեկտրոնը հարստացնում է համակարգի էլեկտրոնային խտությունը։ Այդպիսի տեղակալիչները ցուցաբերում են +M էֆեկտ՝
Օրգանական միացության մոլեկուլում ինդուկտիվ և մեզոմեր էֆեկտները գործում են միաժամանակ։ Արդյունքում տեղի է ունենում գումարային էֆեկտ։ Ընդհանուր դեպքում ընդունված է ղեկավարվել հետևյալ կանոնով՝ մեզոմեր էֆեկտը գերակշռում է ինդուկտիվին։
Օրգանական միացությունների ռեակցիոնունակությունը, թերմոդինամիկական կայունությունը, նրանց միջև ընթացող ռեակցիաների արագությունը, բիոլոգիական ակտիվությունը, ռեակցիաների ուղղությունը և այլ հատկությունները կախված են նրանց կառուցվածքից, կոնֆիգուրացիայից, կապի բնույթից, մոլեկուլում էլեկտրոնային խտության վերաբաշխումից, հարձակվող ռեագենտի բնույթից, ռեակցիայի պայմաններից։
Տեղակալիչների էլեկտրոնային էֆեկտները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղակալիչ | Էլեկտրոնային էֆեկտները | Տեղակալիչների էլեկտրոնային (գումարային) ազդեցությունը զուգորդված և արոմատիկ համակարգերում | |
---|---|---|---|
Ինդուկտիվ | Մեզոմեր | ||
Ալկիլ- (մեթիլ-, էթիլ- և այլն) | +I | - | էլեկտրադոնոր |
-NH2, (-NHAlK, -NAlK2 | -I | +M | +M»-I էլեկտրադոնոր |
-OH | -I | +M | +M>-I էլեկտրադոնոր |
Ալկօքսի-(մետօքսի-, էթօքսի- և այլն) | -I | +M | +M>-I էլեկտրադոնոր |
Հալոգեններ | -I | +M | -I>+M, էլեկտրաակցեպտոր |
-NO2 | -I | -M | էլեկտրաակցեպտոր |
-COOH | -I | -M | , , |
-SO3H | -I | -M | , , |
>C=O | -I | -M | , , |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бендер М., Бергерон Р., Комияма М. Биоорганическая химия ферментативного катализа. Пер. с англ. — М.: Мир, 1987. — 352 с.
- Дюга Г., Пенни К. Биоорганическая химия. — М.։ Мир, 1983.
- Тюкавкина Н. А., Бауков Ю. И. Биоорганическая химия. — М.: Медицина, 1991.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Гаммет Л. Основы физической органической химии. — М.: «Мир», 1972.